Այս տարի լրանում է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» հայկական թերթի հիմնադրման 85–ամյակը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում թերթի մշակութային բաժնի ղեկավար Մովսես Հերկելյանն ու Հայ դատի և քաղաքական հարցերի ՀՅԴ գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ներկայացրել են թերթի պատմությունը և ներկայիս գործունեությունը։
«Ազդակը» հիմնադրվել է 1927թ. մարտի 5–ին և, Կիրո Մանոյանի խոսքերով, առաջին իսկ օրվանից եղել է ՀՅ Դաշնակցության թերթ։ 1967–ին թերթը փոխանցվել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեին և այդ ժամանակվանից լույս է տեսնում որպես կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ։ Կիրո Մանոյանն ասել է, որ չնայած Լիբանանում տեղի ունեցած և այժմ էլ տեղի ունեցող քաղաքական բախումներին, քաղաքացիական պատերազմին և այլ ցնցումներին՝ թերթը մշտապես հրատարակվել և հասանելի է եղել ընթերցողներին։
«Ազդակի» մշակութային բաժնի ղեկավար Մովսես Հերկելյանն էլ, ով թերթի մշակութային էջը ղեկավարում է շուրջ 30 տարի, կարևորելով մշակույթի դերը Լիբանանի հայ համայնքի կյանքում, ընդգծել է, որ թերթը ներկայացնում է ոչ միայն այն մշակութային իրադարձություններն ու գործիչներին, որոնք ներկայացնում են հայ համայնքը, այլ նաև Հայաստանի, Սփյուռքի և արաբական ու համաշխարհային մշակութային նորություններ։
Այսօր «Ազդակ» թերթը լույս է տեսնում Լիբանանում շաբաթական 6 օր 3 հազ. տպաքանակով։ Բացի այդ, թերթը տարին երկու անգամ հրատարակում է «Ազդակ բացառիկը», որտեղ ներկայացված են հայագիտությանը, հայկական մշակույթին, քաղաքականությանը վերաբերող նյութեր։ «Ազդակն» ունի նաև իր պաշտոնական կայքը, որը, Մովսես Հերկելյանի խոսքերով, հայկական ամենաընթերցվող կայքն է։
«Ազդակ» թերթը 85 տարեկան է

7or.am