Ոստիկանության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես Tert.am–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևանի Խաչիկ Դաշտենց փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց իրար են ընդհարվել Էրեբունու փողոցի բնակիչ, 43-ամյա Սիմոն Մանուկյանի վարած «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի18 ՏՍ 957 համարանիշի և Երևանի Սիսակյան փողոցի բնակիչ 50–ամյա Ռազմիկ Գալստյանի վարած «Տոյոտա» մակնիշի 007 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Տոյոտա»–ի ուղևոր, Երևանի Արզումանյան փողոցի բնակիչ 64–ամյա Գալուստ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժկական կենտրոն՝ բժշկական հետազոտման։
Գ. Շամշյանը հայտնում է, որ «Տոյոտայի» համարանիշները հաշվառված են ԱԺ ավտոտնտեսության հաշվեկշռում, և նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին։ Իսկ վարորդն էլ աշխատում է ԱԺ–ում՝ որպես վարորդ։
Գալուստ Սահակյանը ավտովթարի է ենթարկվել

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի