5 հայ զինվորական կմեկնի՝ փոխարինելու Աֆղանստանում ծառայություն իրականացնող հրահանգիչներին
Ս. թ. մայիսի 21-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը:
Հայ հրահանգիչները մայիսի 21-ից մինչև հուլիս ամիսը ԳԴՀ ԶՈՒ ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիս ամսին կմեկնեն փոխարինելու ս.թ. հունվարից Աֆղանստանում ծառայություն իրականացնող հրահանգիչներին:
Օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի առաջադրանքն է պատրաստել Աֆղանստանի ազգային բանակի սպաներին: Այս ծրագիրն իրականացվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում, որի նպատակն է պատրաստել Աֆղանստանի իշխանություններին ՆԱՏՕ-ի ուժերից երկրի անվտանգության ապահովման առաքելության փոխանցմանը: