Մայիսի 23-ին Երևանում մեկնարկում է Ռուսական ֆիլմերի շաբաթը
Մայիսի 23-ից 28-ը Երեւանում կանցկացվի Ռուսական ֆիլմերի շաբաթը` կազմակերպված «Մոսկվայի տուն» կողմից:
Այս տարի շաբաթի ընթացում կներկայացվեն 2011 թվականին նկարահանված հինգ ռուսական ֆիլմեր: Ռուս կինոգործիչները հայ հանդիսատեսին կներկայացնեն տարբեր ժանրերի ֆիլմեր. Սերգեյ Մախովիկովի «Тихая застава» ռազմական մելոդրաման, Նիկոլայ Շերբակովի «Кладоискатели» մանկական արկածային կատակերգությունը, Իգոր Չերնիցկու «Подпоручик Ромашов» ռազմական մելոդրաման, Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նվիրված Գենադի Նովիկովի «Строгая страна» վավերագրական ֆիլմը, Դմիտրի Աստրախանի «Ночной таверны огонек» մելոդրաման:
Շաբաթը կեզրափակվի թույլ սեռի մասին տղամարդկանց ծիծաղելի եւ հաճելի խոսակցությունների շարունակությունը դարձած` «О чем еще говорят мужчины» կատակերգությամբ: Դա «День выборов», «День радио» եւ «О чем говорят мужчины» հայտնի դարձած ֆիլմերի հեղինակների` ռեժիսոր Դմիտրիյ Դյաչենկոյի եւ «Квартет И» համատեղ աշխատանքն է:
Ռուս կինոգործիչների պատվիրակությունը կգլխավորի «Амурская осень» թատրոնի եւ կինոյի բաց փառատոնի նախագահ, ՌԴ Կինոգործիչների միության քարտուղար Սերգեյ Նովոժիլովը: Պատվիրակության կազմում կլինեն թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհիներ Վալենտինա Տալիզինան եւ Իյա Նինիձեն, «Фест-Синема» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Լոսը, կինոռեժիսոր Իգոր Չերնիցկին, դերասան, երգիչ եւ կոմպոզիտոր Նիկոլայ Ռոմանովը, ռեժիսոր-վավերագրագետ Գենադի Նովիկովը, թատրոնի եւ կինոյի դերասան Պավել Նովիկովը, պրոդյուսեր Իլյա Կալետկինը:
Անցյալ տարի «Фест-Синема» գլխավոր տնօրեն Սերգեյ Լոսը նշել էր, որ ռուս կինոգործիչները մտադիր են Հայաստանում Ռուսական ֆիլմերի շաբաթը բարի ավանդույթ դարձնել: Այսօր կարելի է վստահորեն խոսել այն մասին, որ ավանդույթն իրոք կայացել է:

Հայաստանում Ռուսական ֆիլմերի շաբաթի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 18:30-ին, Արգիշտի 7 հասցեով , Մոսկվայի տան կինոսրահում: Բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է: