Լրահոս

21.05.2012 16:03


Եմենում մահապարտը 96 զինվորական է սպանել

Եմենում մահապարտը 96 զինվորական է սպանել

Եմենի մայրաքաղաք Սանայում ռազմական շքերթի փորձի ժամանակ մահապարտը 96 զինվորական է սպանել։ Ահաբեկիչը զինվորական համազգեստով է եղել և թափանցելով շքերթի փորձին մասնակցող զինվորականների շարքերը՝ պայթեցրել է ռումբը։ Պայթյունը որոտացել է նախագահական պալատի հարևանությամբ գտնվող հրապարակում։

Առնվազն 300 մարդ վիրավորվել է։ Բոլոր տուժածները զինվորականներ են։ Պայթյունի պահին հրապարակում է եղել Եմենի պաշտպանության նախարար Մոհամմեդ Նասեր Ահմեդը, որը չի վնասվել։ Պայթյունի վայրում գտնվող զինվորների խումբը ղեկավարում էր Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի զարմիկը, սակայն հայտնի չէ՝ նա վիրավորվե՞լ է, թե՞ ոչ։

Եմենում ռազմական շքերթը պետք է տեղի ունենար մայիսի 22–ին՝ Եմենի միավորման 22–րդ տարեդարձի առիթով։ Միջոցառմանը պետք է ներկա գտնվեր Եմենի նախագահ Աբդ–Ռաբու Մանսուր Հադին։

Այս խորագրի վերջին նյութերը