Համակարգվեց Արարատյան ջրատարի և բաշխիչ ցանցի գործունեությունը
Ինչպես արդեն հայտարարվել է, վերջին տարիներին լեռնային աղբյուրներից հոսող բարձորակ ջրերի արդյունավետ օգտագործման ու բաշխիչ ցանցի վերակառուցման շնորհիվ, ապրիլից դադարեցվել է Արարատյան դաշտի արտեզյան ջրերի մատակարարումը մայրաքաղաքին: Սակայն “Արարատյան” պոմպակայանը և այնտեղից դեպի Երևան ձգվող 5 մայրուղային ջրատարները շարունակում են գտնվել աշխատանքային վիճակում, պատրաստ ցանկացած պահի, մասնավորապես, արտակարգ իրավիճակներում, վերսկսել Էրեբունի, Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ջրամատակարարումը:
Իսկ օրերս Երևանի ՋԷԿ-ին հարակից երեք վայրերում միաժամանակ “Երևան Ջուր” ՓԲԸ-ն իրականացրեց խոշորածավալ աշխատանքներ “Արարատյան-Երևան” ջրատարների և մայրաքաղաքի բաշխիչ ցանցի վերջնական համակարգման և գործունեության կոորդինացման նպատակով:
Այսպես, նախկինում “Մսի կոմբինատ” օրվա կարգավորիչ ջրամբարը /ՕԿՋ/ միաժամանակ երկու տեղից էր սնուցվում. Գառնիի ջրաղբյուրից և Արարատյան դաշտից: Ընդ որում, Արարատյան դաշտի ջուրը նա ստանում էր մի խողովակով, իսկ զուգահեռ մյուսով` ուղղում դեպի բաշխիչ ցանց: Ներկայումս Արարատյան ջրատարի անհրաժեշտությունն այլևս չկա: Մինչդեռ դեպի ՕԿՋ ձգվող մոտ 3 կմ երկարությամբ խողովակը վաղուց ի վեր խիստ վթարված էր ու վայրկյանում 30-40 լիտր ջրի կորուստ ուներ: Ահա թե ինչու որոշում ընդունվեց վթարված խողովակն ընդհանրապես խցափակել երկու կողմից, դրանից 1000մմ տրամագծով միացում տալ դեպի մյուս ջրատարը: Այսուհետ, անհրաժեշտության դեպքում (եթե Գառնիի ջրատարը կանգ առնի կամ քաղաքում ջուրը չբավականացնի) Արարատյան դաշտի ջուրը բաշխից ցանց կտրվի ուղղակիորեն, ու իսկ դրա ավելցուկը կարող է նույն խողովակով բարձրանալ վեր և ամբարվել ՕԿՋ-ում:
Դրանից բացի, Արարատյան ջրատարի սկզբնամասում կառուցվեց ջրաբաշխիչ հանգույց և տեղադրվեց հակադարձ փական: Այն ավտոմատ կերպով բացվելու է արտեզյան ջրերի մատակարարման դեպքում, իսկ դադարեցման դեպքում` փակվելու, որպեսզի բացառվի ջրի արտահոսքը քաղաքից դեպի Արարատյան դաշտ ու պահպանվի հավասարակշռությունը բաշխիչ ցանցում: