Լրահոս

21.05.2012 16:29


ՀԱՊԿ–ը զորավարժանքներ կանցկացնի Հայաստանում

ՀԱՊԿ–ը զորավարժանքներ կանցկացնի Հայաստանում

Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվա–Երևան–Աստանա–Կիև–Քիշնև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում այս տարվա սեպտեմբերին կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը զորավարժանքներ են անցկացնելու։

Բորդյուժան հայտնել է, որ շտաբային բանակցություններն արդեն տեղի են ունեցել, պարզվել է զորավարժանքների մասնակիցների կազմը, և նախատեսվել են երկրորդ շտաբային բանակցությունները։ Բանախոսն ընդգծել է, որ Հայաստանում արդեն առանձնացվել է զորավարժանքների համար անհրաժեշտ տարածքը։

ՀԱՊԿ–ի քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպության անդամ բոլոր երկրները, բացառությամբ Ուզբեկստանի, արդեն իսկ հայտնել են զորավարժանքներին մասնակցելու պատրաստակամություն։

Այս խորագրի վերջին նյութերը