2012թ. մայիսի 6–ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած թեկնածուների կողմից ԿԸՀ ներկայացված նոր ինքնաբացարկներ չկան։ Այնտեղից «7օր»–ին տեղեկացրել են, որ վերջին ինքնաբացարկը եղել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանինը։ Մինչ այդ ինքնաբացարկ էին հայտնել ՕԵԿ–ից 3 թեկնածու, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը և «Ժառանգության» համամասնական ցուցակից Լարիսա Ալավերդյանը։ Ինքնաբացարկ հայտնելու համար օրենքով սահմանված ժամկետներ չկան. ինքնաբացարկ կարելի է հայտնել անգամ խորհրդարանի աշխատանքները սկսվելուց հետո։
Ինքնաբացարկի համար ժամկետներ չկան սահմանված

7or.am