Լրահոս

21.05.2012 17:01


Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝ հանձնարարվել է ապահովել շրջանավարտների անվտանգությունը

Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝  հանձնարարվել է ապահովել շրջանավարտների անվտանգությունը

Պատասխանատու բոլոր կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարվել է մայիսի 25-ին կազմակերպվող վերջին զանգի միջոցառումների հետ կապված սահմանված կարգով ապահովել շրջանավարտների անվտանգությունը:

Մայրաքաղաքում դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելելու մասով զեկուցվել է, որ համապատասխան գույքագրում է կատարվել և մինչ համապատասխան կանոնակարգի ընդունումը, վաճառակետերում արգելվում է դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքը: Խախտումների դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը