Լրահոս

22.05.2012 10:16


Հայ դեռահասները կրկին իրար են ծեծում և հայհոյում

Հայ դեռահասները կրկին իրար են ծեծում և հայհոյում

Թեև երեկ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ դպրոցահասակ հայ աղջիկների կողմից ծեծին մասնակցելն ու հայհոյանքներ հնչեցնելը հազվագյուտ երևույթներ են, սակայն համացանցում նմանօրինակ հերթական տեսանյութն է հայտնվել։ Այստեղ երեք աղջիկները նախ հայհոյում են իրար, ապա անցնում ձեռնամարտի, իսկ այս ամենը նկարահանող տղաները ոգևորված հետևում են աղջիկների անվայելուչ պահվածքին։

Նշենք, որ ընդամենը այս մի քանի օրերի ընթացքում սա համացանցում հայտնված արդեն երկրորդ սիրողական տեսնայութն է։ Առաջինում պատկերված էր, թե ինչպես է դպրոցահասակ հայ աղջիկը դաժանաբար ծեծի ենթարկում և հայհոյանքներ հնչեցնում մեկ այլ աղջկա հասցեին։ Այս ամենը նկարահանում են նրա ընկերները և, միջամտելու ու կանխելու փոխարեն,  մի բան էլ գովերգում են ծեծող աղջկան։ Ոստիկանությունն ուսումնասիրում է այդ տեսանյութը (ի դեպ, այն արդեն հանվել է «youtube»–ի կողմից)՝ պարզելու այնտեղ պատկերվածների ինքնությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը