Աշխարհ

22.05.2012 10:21


Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ Սենատում

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ Սենատում

«Ռիա-Նովոստի»-ին հայտնում է, որ ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծը: Դրանով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական հեղափոխության պահակազորի նկատմամբ և  այն բոլոր կազմակերպություններին, որոնց բաժնետոմսերը վաճառվում են ԱՄՆ-ում, պարտավորեցվում է արժեթղթերի հանձնաժողովին իրազեկել Իրանի հետ ցանկացած գործարքի մասին: 

Բացի այդ, նոր պատժամիջոցներն առնչվում են էներգետիկ ոլորտում Իրանի հետ ցանկացած համատեղ նախագծին: Բացի դա, նախատեսվում է նաև վիզային պատժամիջոցներ սահմանել մասնավոր անձանց և այն ընկերությունների աշխատակիցների նկատմամբ, որոնք Իրանի կառավարությանն են մատակարարել իրենց արտադրանքը։ 

Այս խորագրի վերջին նյութերը