Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր` մայիսի 22-ին, ժամը 02։38-ին, ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 28 տան առաստաղը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 28 տան առաստաղը (25 քմ): Զոհեր և տուժածներ չկան: Տան բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարանով:
Դեպքի վայրում են գտնվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի պետ Հ. Ղազարյանը, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանը:
Դեպքի ուսումնասիրման նպատակով կստեղծվի հանձնաժողով:
Ամբողջությամբ փլուզվել է տան առաստաղը