Լրահոս

22.05.2012 12:08


Բրյուսովցիները պահանջում են իրենց ազատել զբաղեցրած վարչական պաշտոններից

Բրյուսովցիները պահանջում են իրենց ազատել զբաղեցրած վարչական պաշտոններից

ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ
տիկին Գ. Գասպարյանին

Դիմում

Չհանդուրժելով Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետևողականորեն իրականացվող ապօրինությունները՝ ի նշան բողոքի, հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետևաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից՝ դիմումին կից հավելվածում ներկայացված փաստերի հիման վրա:

Հարգանքով՝

1. Դավիթ Հովհաննիսյան, ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ,
2. Գոհար Ավետիսյան, ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ,
3. Նունե Դիլանյան, ԵՊԼՀ գիտության եւ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալի` գիտական մասի ղեկավար, գիտխորհրդի անդամ,
4. Լիանա Պետրոսյան, ԵՊԼՀ մագիստրոսական և հետբուհական ծրագրերի ղեկավար, գիտխորհրդի անդամ,
5. Նվարդ Մանասյան, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդամ

21 մայիսի, 2012թ.

Հավելված

1. ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <>: 2000թ.-ի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց <> հայտնի Լիսաբոնի միջազգայնագիրը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողովը 2005թ.-ի հունվարի 7-ին վավերացրեց վերոնշյալ միջազգայանգիրը և այն ուժի մեջ մտավ նույն թվականի մարտի 1-ին: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանվում է. <>:
2. ՀՀ լիազոր մարմինն իր գործողություններով խախտել է բուհի ինքնավարության մասին Բոլոնիայի գործընթացի հիմքում ընկած Լիսաբոնի միջազգայնագիրը, որի վավերացմամբ ՀՀ պատկան մարմինները ճանաչել են միջազգայնագրի նախաբանի վեցերորդ պարբերությամբ ամրագրված ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքը և <>: Ավելին, այդ նույն միջազգայնագրի մասը կազմող բացատրական զեկույցում նկարագրվում է Եվրոպայում որակի ապահովման ընթացքը բարձրագույն կրթության միջոցով, որտեղ բառացի նշվում է <> պրակտիկայի մասին: Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր դառնալով՝ մեր կառավարությունը ստանձնել է մեր կրթական համակարգի ինտեգրացման պարտավորությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին: Այս ամենի լույսի ներքո, անհասկանալի են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանները՝ մի պահ մոռանալով, որ պատկան մարմինն իր գործողություններով խախտել է ՀՀ Սահմանադրության, առնվազն 3 օրենքների և կառավարության որոշման դրույթները:
3. Ի շարունակություն վերոնշյալ տրամաբանության, ս/թ ապրիլի 25-ին ռեկտորի պաշտոնակատար նշանակված Գ. Գասպարյանը անորոշ ժամկետով հետաձգել է 26.04.2012թ-ին կայանալիք գիտական խորհրդի արտահերթ նիստը, դրանով իսկ խախտելով գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետը, չեղարկելով ակադեմիական ազատությունները բուհում և արժեզրկելով ուսումնական, գիտական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմնի կարգավիճակը, այդպիսով բուհում հաստատելով միանձնյա կառավարման համակարգը:
4. Հիմք ընդունելով Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ակտի վերաբերյալ առարկությունները՝ ԵՊԼՀ գիտական խորհրդի 17.04.2012թ ընդլայնված նիստում որոշում ընդունվեց <>: Ստեղծված իրավիճակում հարցը հնարավոր էր շտկել, եթե ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ. Գասպարյանը ս/թ մայիսի 4-ին ստորագրեր հայցադիմումը, ինչը վերջինս հրաժարվել է կատարել, որի արդյունքում կազմվել է արձանագրություն գիտխորհրդի անդամներից մի քանիսի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը