Պարզվել է իրար հայհոյող և ծեծող հայ աշակերտուհիների ինքնությունը
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողներին ասել է, որ պարզվել է «Youtube»-ում տարածված և բուռն քննադատությունների ու արձագանքի արժանացած սիրողական տեսանյութի աղջիկների ինքությունը։ Այնտեղ երևում է, թե ինչպես են դպրոցահասակ հայ աղջիկներն իրար վերջին հայհոյանքները հասցնում և ծեծում։
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետն ասել է, որ նկարահանումը կատարվել է 2010թ., իսկ այդ աղջիկներն էլ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 102 դպրոցի աշակերտուհիներն են, որոնցից մեկն ավարտել է, մյուսը 9-րդ դասարանում է:
Տեսանյութը զարմացրել և մտահոգել է նաև Գայանե Սողոմոնյանին՝ որպես հայ կին ու մայր։ Պատկան մարմինները հանդիպելու և զրուցելու են այդ աղջիկների ծնողների հետ, իսկ ոստիկանությունը քննում է գործը։

7or.am