Տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները շարունակում են պահանջել առանձին նախարարություն
ՏՏ և ՏՀՏ ոլորտը ներկայացնող նախարարություն ունենալու հարցին առօրեական կարևորություն տալով` Նորաստեղծ Տեխնոլոգիական Ձեռնարկությունների Ասոցիացիան (ՆՏՁԱ) միանում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից ս.թ. մայիսի 11-ին կատարված հայտարարությանը Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարություն ստեղծելու վերաբերյալ:
«Նախարարության առկայությունը կխթանի ոլորտի զարգացումը և հնարավորություն կտա խուսափել ոլորտի առաջընթացը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից:
Տնտեսական գործունեության առումով մեր երկրում նորաստեղծ ընկերությունները ոչ մի արտոնություն չունեն, մինչդեռ աշխարհի գրեթե բոլոր երկրներում սկսնակ ընկերությունների տեղակայման համար ձևավորում են հատուկ տնտեսական գոտիներ, նորաստեղծ ընկերությունները ստանում են աջակցություն ձևավորման և հետագա զարգացման համար, ունենում են ֆինանսավորման արտոնություններ և այլն»,- ՏՏ նախարարության ստեղծման վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնում ՆՏՁԱ նախագահ Գևորգ Սաֆարյանը:
ՏՏ զարգացման հայեցակարգում նշված է, որ մինչև 2018 թ. պետք է ստեղծվի 1000 ձեռնարկություն: Այսօր գործում են մոտավորապես 350-ը, ինչը նշանակում է` հարկավոր է ևս 650 գործող կազմակերպություն: «ՏՏ նախարարությունը և նրա` ՏՀՏ համայնքի վստահությունը վայելող ղեկավարները կդառնան ոլորտի հիմնական շարժիչ ուժերը, ի զորու կլինեն մշակել և իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերը»,- հավելեց Գևորգ Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հանդես եկավ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին: Նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀ-ում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար: