Լրահոս

22.05.2012 15:28


ԱՄՆ–ի զինված ուժերում հայտնաբերվել է ավելի քան 1 մլն չինական կեղծ զենք

ԱՄՆ–ի զինված ուժերում հայտնաբերվել է ավելի քան 1 մլն չինական կեղծ զենք

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ ամերիկյան սպառազինությունների համակարգում՝ հրթիռներում, ինքնաթիռներում և սուզանավերում, օգտագործվում են չինական կեղծ դետալներ և էլեկտրոնային սարքավորումներ։ Համաձայն հանձնաժողովի զեկույցի՝ ԱՄՆ զինված ուժերում ավելի քան 1 մլն կեղծ զինատեսակ կա։ Կեղծ սարքավորումների հիմնական մասը կազմել են հրթիռները, ինքնաթիռները և սուզանավերը կառավարող համակարգիչների էլեկտրոնային չիպերը։

Սենատորները քննադատել են ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությանը՝ ասելով, որ նախարարությունը չունի հստակ տվյալներ կեղծ զինամթերքի քանակի վերաբերյալ։ Զեկույցում ասվում է նաև, որ սպառազինությունների կեղծ մասերը կարող են սպառնալ ԱՄՆ–ի ազգային անվտանգությանը։

Զեկույցի հեղինակները քննադատության են արժանացրել նաև Չինաստանի իշխանություններին, որոնք չեն կարողանում պայքարել կեղծ ապրանքների արտադրության դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը