Լրահոս

22.05.2012 18:18


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստ Վիեննայում

Հայոց ցեղասպանության  100-րդ  տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստ Վիեննայում

 Մայիսի 19-ին Վիեննայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Ավստրիայում ձևավորված հանձնաժողովի անդրանիկ լիագումար նիստը: Նիստը վարում էր Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

           

Նիստին ներկա էր Հայաստանում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող խորհրդի քարտուղար, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Վերջինս ներկայացրեց համակարգող մարմնի աշխատանքային ծրագրերն ու նպատակները, պատասխանեց ներկաների հարցերին: Որպես կարևորագույն իրադարձություն` Դեմոյանը առանձնացրեց 2015 թ. ապրիլին Երևանում գումարվելիք ավելի քան 200 անդամ ունեցող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովի անցկացումը:

 

                                                                       ***

Մայիսի 17-ին Բուդապեշտում Հունգարիայի Հայ ինքնավարության մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության  100-րդ  տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Վիեննայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Մուշեղյանը, Հունգարիայում Հայ ինքնավարության նախագահ Սեվան Սերկիսյանը, Հունգարիայում «Հայ ազգ» միության նախագահ և Հայ մշակութային ու լրատվական կենտրոնի ղեկավար Ալեքսան Ավանեսյանը, Հունգարիայում Հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Նիկողոս Հակոբյանը, «Արմենիա» ամսագրի խմբագիր և «Արարատ» միության նախագահ Գագիկ Ջոթյանը, ինչպես նաև մի շարք հունգարահայ մտավորականներ:

 

Նիստի ընթացքում Հայկ Դեմոյանը, որպես պետական հանձնաժողովի քարտուղար, ներկաների հետ քննարկեց մի շարք կազմակերպչական հարցեր: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ առաջիկա երեք տարվա ընթացքում համատեղ միջոցառումներ նախաձեռնելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը