Լրահոս

22.05.2012 16:42


Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը

Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը

Այսօր Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը՝ «Երկնային ծառը», որն ունի 634 մետր բարձրություն։ Բացի հեռուստա և ռադիոհեռահաղորդակցություն ապահովելուց՝ աշտարակը կլինի նաև Տոկիոյի խոշորագույն ժամանցի վայրերից մեկը։ Սպասվում է, որ այն կընդունի օրական մոտ 200 հազ մարդ, իսկ մեկ տարվա ընթացքում այնտեղ կայցելի ավելի քան 25 մլն մարդ։ Աշտարակում՝ 350 մետր բարձրության վրա, գործում են ռեստորան և դիտակետ, որտեղից այցելուները կարող են տեսնել Տոկիոն անհավանական բարձունքից։ Երկրորդ դիտակետը տեղակայված է 445 մետր բարձրության վրա։ Աշտարակի ներքևի մասում գործում են օվկիանարիում և պլանետարիում, ինչպես նաև առևտրի կենտրոն՝ 312 խանութով ու ռեստորանով։

«Երկնային ծառի» շինարարությանը մասնակցել է 580 հազ մարդ, այն տևել է գրեթե 4 տարի և արժեցել 812 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը