Լրահոս

22.05.2012 17:28


Իրանը և ՄԱԳԱՏԷ–ն մոտ են միջուկային օբյեկտների ստուգման շուրջ համաձայնությանը

Իրանը և ՄԱԳԱՏԷ–ն մոտ են միջուկային օբյեկտների ստուգման շուրջ համաձայնությանը

Այսօր Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը և Իրանը շուտով համաձայնագիր կստորագրեն Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ։ Ամանոն նշել է, որ թեև կողմերը դեռ ունեն հարցեր, որոնց շուրջ պետք է աշխատել, Թեհրանը դրանք չի համարում լուրջ խոչընդոտ համաձայնագիրը ստորագրելու համար։

Յուկիո Ամանոն երկուշաբթի այցելել էր Թեհրան՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Այցի ընթացքում կողմերը բանակցություններ են անցկացրել, որոնք, Ամանոյի բնորոշմամբ, եղել են «շատ օգտակար», «բովանդակային» և անցել «բարիդրացիական մթնոլորտում»։ Բանակցությունները դրական է գնահատել նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին։

Հարկ է նշել, որ վաղը՝ մայիսի 23–ին, Բաղդադում տեղի է ունենալու Իրանի և միջազգային միջնորդների «Վեցնյակի»՝ ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, բանակցությունների երկրորդ փուլը։

Այս խորագրի վերջին նյութերը