Մոսկվայում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ» գրքի շնորհանդեսը
Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի, ԱՊՀ երկրների ինստիտուտի, Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, Մոսկվայում միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտի, այլ գիտական հաստատությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ռուսական մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչներ Ինեսսա Բուրկովան, Անդրեյ և Գալինա Նույկինները:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական Ռուբեն Ազիզբեկյանը և Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը հյուրերին են ներկայացրել գիրքը և գրքի հեղինակին՝ նշելով աշխատանքի կարևորությունը և ճիշտ ժամանակին հայտնվելը:
Գրքի մասին իրենց խոսքն են ասել նախկինում ԽՍՀՄ երկրաբանության նախարար Գրիգորի Գաբրիելյանցը, հայտնի պատմաբան, ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի և ՌԴ Պետդումայի բազմամյա պատգամավոր Վիկտոր Շեյնիսը, ռուս-հայկական բարեկամության միության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը:
Կազակների համաշխարհային կոնգրեսի նախագահության անդամ, ատամանների միջազգային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Մադաթյանը իր կազակական կազմակերպության անունից Արսեն Մելիք-Շահնազարովին պարգևատրել է «Հանուն մարդկայնության» շքանշանով: