Լրահոս

23.05.2012 16:40


ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2012. Թվային լուծումներ նորարար տնտեսության համար

ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2012. Թվային լուծումներ նորարար  տնտեսության համար

Այսօր` մայիսի 23-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2012. թվային լուծումներ նորարար տնտեսության համար»  թեմայով: 

Դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), առաջնային նպատակ հայտարարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում, կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որն այս տարի տեղի կունենա հունիսի 15-16 Արմենիա Մարիոթ հյուրանոցում. «Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտություն կա: Իրավիճակը փոխելու և երկրում ինովացիոն տնտեսություն ստեղծելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հենց այդ միջավայրն է»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

Արդեն 3-րդ անգամ ֆորումի գլխավոր գործընկեր հանդիսացող ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կարևորում է միջոցառման դերը, նշելով. «ԴիջիԹեք բիզնես ֆորումը մեծ հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում` խթանելով իրենց ընկերությունների վաճառքների ավելացումը, նոր շուկաների նվաճումը, հաճախորդների սպասարկման և արտադրանքների որակի կտրուկ բարձրացումը, արտադրողականության ավելացումը և այլն»,-ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:    

Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերությունը` «ԱրմենՏել»-ը, ֆորումի ընթացքում այցելուներին կներկայացնի բջջային և ֆիքսված կապի, ինչպես նաեև տվյալների փոխանցման բազմաթիվ բիզնես-լուծումներ: Մասնավորապես, «Վիրտուալ մասնավոր ցանցի» (VPN) ծառայությունը, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում: Դա թույլ է տալիս օպտիմալացնել ընկերության բիզնես գործընթացներն, ապահովել փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը, ստանալ կապի բարձր որակ: Կներկայացվեն նաև «ամպային տեխնոլոգիաները» և բիզնես-գործընթացներում դրանց կիրառման առավելութունները:  

Երկօրյա ֆորումը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, «DigiTec Business» ցուցահանդեսից, որին կմասնակցեն մոտ 40 տեղական և արտասահմանյան ընկերություններ: Այս տարի աճ է գրանցվել հատկապես արտասահմանյան ընկերությունների և ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը ֆորումին: Ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու արտադրանքը կներկայացնեն կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Մոլդովայից, Խորվաթիայից:

DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում կխրախուսվի նաև սկսնակ ընկերությունների մասնակցությունը և նրանց համար կսահմանվեն հատուկ մասնակցության պայմաններ: «Նորաստեղծ ընկերություններին աջակցելը ռազմավարական խնդիր է մեզ համար: DigiTec բիզնես ֆորումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները` ներկայանալով թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»,- ասաց տնօրեն Կարեն Վարդանյանը: 

ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացված կլինեն նաև «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթում հաղթած ուսանողական թիմերի նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)

Այս խորագրի վերջին նյութերը