Լրահոս

23.05.2012 18:25


Մաշտոցի պուրակում կցուցադրվի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը

Մաշտոցի պուրակում կցուցադրվի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը երկու օրից՝ մայիսի 25–ին Մաշտոցի պուրակում կցուցադրի և մամուլի ուշադրությանը կներկայացնի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ըստ նախաձեռնության տարածած հաղորդագրության՝ այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:

 

«Հաջորդը կարող ես լինել դու...Կանխիր աղետը,փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը»,– մասնավորապես կոչ է արվում հաղորդագրության մեջ:

 Ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Թեհմինե Ենոքյանն է, ցուցադրությունը լինելու է ժամը 20.30-ին:

Այս խորագրի վերջին նյութերը