Լրահոս

23.05.2012 18:03


Պարոնյան փողոցում կարգավորվում է ջրամատակարարումը

Պարոնյան փողոցում կարգավորվում է ջրամատակարարումը

  Պարոնյան փողոցում, թիվ 21 շենքի դիմաց, մայիսի 23-ին “Երևան Ջուր” ՓԲԸ վերակառուցում էր հերթական դիտահորը: Հերթական, որովհետև մեկ շաբաթ առաջ նույն փողոցում արդեն վերանորոգվել է երկու դիտահոր, ինչը զգալիորեն նպաստել է տարածքի ջրամատակարարման բարելավմանը:

Տվյալ, թվով երրորդ դիտահորն իրենից ներկայացնում է խոշոր ջրաբաշխիչ հանգույց, որը կոչված է կարգավորելու Պարոնյան փողոցի և հարակից տարածքների, ինչպես նաև Կոնդի զգալի մասի ջրամատակարարումը: Կոչված է, բայց չի ծառայում իր նպատակին, որովհետև վերանորոգման կարիք ունի, իսկ առկա 4 փականներն ընդհանրապես չեն գործում:

            Ինչպես տեղեկացրեց ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինության “Արաբկիր” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը, իրականացվող աշխատանքերի շրջանակներում կփոխարինվեն փականները, որի շնորհիվ հնարավոր կլինի կարգավորել ջրամատակարարումը բոլոր 4 ուղղություններով, ապահովելով ամենուր բավարար ճնշում: Դրանից բացի, շինարարական կամ վերանորոգման աշխատանքների ժամանակ այսուհետ հնարավոր կլինի դադարեցնել միայն տվյալ տարածքի, բայց ողջ թաղամասի ջրամատակարարումը, ինչպես մինչ այդ:

            Ըստ զրուցակցի, աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն և ուշ երեկոյան կվերսկսվի “Նաիրի” բժշկական կենտրոնի, “3-րդ շտապ օգնության” հիվանդանոցի, “Հրազդան” հյուրանոցի, Պարոնյան փող. 15-ից բարձր և Իսրայելյան 43 համարների, Ձորափ և Կոնդ թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը