Աբդուլլա Գյուլ. «Երևան այցս թուրք նախագահի այց էր Հայաստան»
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան կատարած իր այցին: Գյուլն ասել է, թե լավ առաջնորդը երբեմն պետք է ռիսկի դիմի, և ինքն էլ իր գործունեության ընթացքում երբեմն ռիսկի դիմել է: Նա բերել է Հայաստանի նախագահի հրավերով Երևան մեկնելու օրինակը՝ ասելով. «Ներքին քաղաքականության համար դա ռիսկային քայլ էր, արտաքին քաղաքական հարցերում էլ շատ խնդրահարույց արդյունքներ կարող էր ունենալ: Երևան այցս թուրք նախագահի այց էր Հայաստան: Դրանով մենք մեր բարյացակամությունն էինք հայտնում, որ երկու ազգերի հարաբերությունները գոնե մի քիչ կարգավորվեին: Ես դեռ հույս ունեմ: Մեր փոխայցելությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խորհրդանիշ էին դարձել»։
Աբդուլլա Գյուլ. «Երևան այցս թուրք նախագահի այց էր Հայաստան»
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան կատարած իր այցին:
Գյուլն ասել է, թե լավ առաջնորդը երբեմն պետք է ռիսկի դիմի, և ինքն էլ իր գործունեության ընթացքում երբեմն ռիսկի դիմել է: Նա բերել է Հայաստանի նախագահի հրավերով Երևան մեկնելու օրինակը՝ ասելով. «Ներքին քաղաքականության համար դա ռիսկային քայլ էր, արտաքին քաղաքական հարցերում էլ շատ խնդրահարույց արդյունքներ կարող էր ունենալ: Երևան այցս թուրք նախագահի այց էր Հայաստան: Դրանով մենք մեր բարյացակամությունն էինք հայտնում, որ երկու ազգերի հարաբերությունները գոնե մի քիչ կարգավորվեին: Ես դեռ հույս ունեմ: Մեր փոխայցելությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խորհրդանիշ էին դարձել»։