Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հետ հարաբերությունների զարգացմանը:
Ռենատե Ստիլլեն ասել է, որ լինելով Բրազիլիայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում, իր եռամյա գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս մերձեցնել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանից մեկնում է ամենաջերմ տպավորություններով և կմնա Հայաստանի մշտական աջակիցը:
Կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ երկկողմ հարաբերություններում առանձնահատուկ դեր վերապահելով բրազիլահայ համայնքին: Նրանք համակարծիք են եղել, որ մինչև տարեվերջ Բրազիլիայում Հայաստանի դեսպանատան բացումը լուրջ հիմք և խթան կլինի երկու պետությունների ու ժողովուրդների համագործակցության խորացման համար:
Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել դեսպանին՝ հետագա աշխատանքում և նշել, որ ի դեմս նրա, Հայաստանը ձեռք է բերել հայ-բրազիլական հարաբերությունների ջերմ բարեկամի: