ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները մասնակցել են ՆԱՏՕ-ի Խորհրդի հանդիպմանը
Նոյեմբերի 20-ին Լիսբոնում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում էին եւ ելույթ ունեցան ԱՄՆ, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Գագաթաժողովին ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի արտգործնախարարը, որը նշեց, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում' անկախ այն հանգամանքից թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից եւ ընդգծեց, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջ' համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: Հենց այս մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում Անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին եւ արտահայտել է իր պատրաստակամությունը ավելացնել իր մասնակցությունը:
Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ ռազմական եւ ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարեւոր է, սակայն առավել կարեւոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով եւ բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան անցում կատարել ռազմական չափումից' երկարատեւ աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը:
Լիսբոնում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ նաեւ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Լուիս Ամադոն ասաց. «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»։
Նախարար Նալբանդյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար, եւ ստեղծելու այնպիսի փոխգործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ:
Զրույցի ընթացքում նախարարները կարեւորեցին քաղաքական երկխոսության խթանման ուղղված քայլերի ձեռնարկումը, քննարկեցին արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, տնտեսական համագործակցությանը, վերաբերող հարցեր:
Ընդունելով Էդվարդ Նալբանդյանի Հայաստան այցելելու հրավերը Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Երեւան կժամանի 2011 թ. առաջին կեսին:
Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Պորտուգալիայի պաշտպանության նախարար Օգուստո Սանտոս Սիլվայի միջեւ:
Երկու երկրների պաշտպանության նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան իրենց ղեկավածա գերատեչությունների համագործակցության ծավալման հնարավորությունների շուրջ: