Մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
2012թ. մայիսի 6-ին` ժամը 19:07-ին, «Լրագիր» ինտերնետային կայքում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ Երևան քաղաքի թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը: Անհայտ անձը տեղամասի մոտ նրան ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում պատռվել է ոստիկանի շրթունքը:
Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել էր Շենգավիթի վարչական շրջանի դատախազին, ում կողմից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնին հանձնարարվել է ստուգել հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ քաղաքացի Արթուր Ղազարյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, բռնություն է գործադրել իրեն կարգի հրավիրելու փորձ կատարող` նշված ընտրատեղամասում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներ Շալիկո Գոմցյանի եւ Լեւոն Իսկանդարյանի նկատմամբ` վերջիններիս պատճառելով մարմնական առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալությանը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննության տվյալներով Ա.Ղազարյանը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, վերջիններիս հայհոյել է, ապա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Շալիկո Գոմցյանի նկատմամբ` բռունցքով հարվածել է նրա դեմքին եւ պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` վերին շրթունքի ձախ կեսի շրջանի լորձաթաղանթի պատռվածքների ձեւով: Այնուհետև քաշքշել եւ պատռել է Շալիկո Գոմցյանի ծառայողական վերնազգեստի գրպանն ու ուսադիրները, ապա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Լևոն Իսկանդարյանի նկատմամբ` բռունցքով հարվածել է նաեւ վերջինիս դեմքին եւ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` վերին ու ստորին շրթունքների ձախ կեսի շրջանի սալջարդ վերքերի ձեւով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն