Լրահոս

24.05.2012 21:18


Հաստատվել է ՕԵԿ–ին անդամագրման նոր կարգը

Հաստատվել է ՕԵԿ–ին անդամագրման նոր կարգը

Այսօր տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստ, որտեղ քննարկվել եւ հաստատվել են կուսակցությանը անդամագրման նոր կարգը եւ դրան համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Երեւան քաղաքի կուսակցական կազմակերպությունների համակարգող է ընտրվել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, մարզային կառույցների աշխատանքները կհամակարգի  ՕԵԿ փոխնախագահ  Հովհաննես Մարգարյանը:

Ընտրվել են վարչական տարածքների խորհուրդների նախագահներ` ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի Հանրապետության մարզերի:

Երեւանի և ՀՀ մարզերի վարչական տարածքներում կձեւավորվեն համապատասխան խորհուրդներ, որոնք կշարունակեն ՕԵԿ շարքերի անդամագրումը տեղերում:

Այս խորագրի վերջին նյութերը