Քաղաքական

25.05.2012 09:41


Դո՞ւրս են գալու ՀՀԿ–ից

Դո՞ւրս են գալու ՀՀԿ–ից

«Երկիր»-ի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիայից հրաժարվելու վերաբերյալ որոշումը Հանրապետականում շատ ծանր են տարել: 
«Այն անսպասելի է եղել ՀՀԿ-ական էլիտայի համար, իհարկե, ոչ բոլորի: Մեր աղբյուրներով` Գագիկ Ծառուկյանի երեկվա քայլից հետո ՀՀԿ-ում սպասվում են լուրջ վերադասավորումներ: Այսօր կամ վաղը մի շարք հանրապետականներ ինքնաբացարկ են հայտնելու և դուրս են գալու ՀՀԿ-ից: 

Այս առումով պատահական չէ այն փաստը, որ օրենսդիր և գործադիր մարմինների անդամների որոշումը այսքան ուշանում է: Ի դեպ, չի բացառվում, որ ՀՀԿ-ից դուրս կգա նաև ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը»,–գրում է թերթը։

Ի դեպ՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ներկա հանրապետականների վկայությամբ` Սերժ Սարգսյանը  զայրացած է եղել: Նա մի քանի անգամ կրկնել է, որ այժմ իրենք մենակ են մնացել, ու  կուսակիցներին մեղադրել է շատ խոսելու և ոչինչ չանելու համար: Նշենք նաև, որ ի տարբերություն ՀՀԿ Գործադիր մարմնի նախորդ նիստի՝ երեկ Սերժ Սարգսյանը արագ մտել է կուսակցության կենտրոնական գրասենյակի շենք՝ չշփվելով լրագրողների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը