Լրահոս

25.05.2012 11:58


ՍԴ-ն մերժել է գործը կարճելու ԿԸՀ-ի միջնորդությունը

ՍԴ-ն մերժել է գործը կարճելու ԿԸՀ-ի միջնորդությունը

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Սահմանադրական դատարանին միջնորդել է կարճել Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հայցը։ Որպես հիմնավորում՝ նա նշել է, որ ՀԱԿ–ն այդ դիմումը ներկայացրած է եղել նաև ԿԸՀ, սակայն փաստարկների բացակայության պատճառով իրենք մերժել են այն:

Խորհրդակցելուց հետո ՍԴ–ն մերժել է ԿԸՀ–ի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ–ը ՍԴ–ից պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը