Ինչպես հայտնի է, խորհրդարանի չորս գումարումների պատգամավոր Վանաձորից դառնում էր Վիկտոր Դալլաքյանը, ով առերևույթ ընդդիմադիր կեցվածք էր ցուցաբերում։ Լավատեղյակները միշտ էլ պնդում էին, որ Վիկտորը մշտապես եղել է Սերժ Սարգսյանի ազդեցության գոտում ու հենց այնպես չի պատգամավոր դարձել։ Այսինքն՝ այնպես չէ, որ հանրապետության մասշտաբով մշտապես կեղծվող ընտրություններում Վանաձորում հնարավոր էր լինում առանձին վերցրած մեկ ընտրատարածքում ժողովրդավարության հաղթանակ ապահովել։
2008–ի նախագահական ընտրություններից հետո Վիկտոր Դալլաքյանը վերջնականապես բացահայտվեց և ի վերջո ստացավ ՀՀԿ–ական կուստոմս։ Ասել է թե՝ «անկախ» պատգամավորի փուչիկը պայթեց։
ԱԺ վերջին ընտրություններում Վիկտոր Դալլաքյանը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում պարտվեց անկախ կամ անկուսակցական թեկնածու Էդմոն Մարուքյանից։
Հիմա էլ, ինչպես Վիկտորի ընտրվելու տարիներին, փորձ է արվում հանրությանը ներկայացնել, թե առանձին վերցրած մեկ ընտրատարածքում ժողովրդավարությունը հաղթանակ է տարել։ Անկեղծ ասած՝ տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը հայտնի տեսանյութի համար պատժեց Դալլաքյանին ու միաժամանակ նրան փոխարինող գտավ՝ ի դեմս Մարուքյանի, որպեսզի «ժողովրդի հաղթանակի» հեքիաթը շարունակելի լինի։
Թե որքանով է անկախ, ընդդիմադիր, իշխանամետ կամ անկուսակցական Է. Մարուքյանը, կարող եք դատել ստորև ներկայացվող հարցազրույցից։
. . .
–Պարո՛ն Մարուքյան, քանի որ պատգամավոր եք ընտրվել, բայց մինչև այս քաղաքական դաշտում հայտնի չէիք, մի շարք հարցերի վերաբերյալ Ձեր դիրքորոշումները չափազանց հետաքրքիր է իմանալ։ Մասնավորապես՝ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը։
–Ես հիմա չեմ ուզում որևէ մեկի վարած քաղաքականության մասին կարծիք արտահայտել։ Եթե դրա վերաբերյալ է հարցազրույցը, հիմա ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ։
–Ինչո՞ւ չեք ուզում։ Վերջապես քաղաքականության մեջ եք արդեն մտել, և նման հարցերից խուսափել չի լինի։
–Ի՞նչ հարցերից... դե հիմա կոնկրետ իմ քայլերը, ինչ քայլ որ անեմ, ես արդեն պատգամավոր եմ, ես իմ ամեն քայլը կմեկնաբանեմ։ Մյուսների քայլերը դեռ մեկնաբանելու ժամանակ կունենամ։
–Իսկ կառավարության գործունեության մասի՞ն ինչ կարծիք ունեք։
–Նույնը դրան է վերաբերում։
–Երկրի սոցիալ–տնտեսական վիճակը ձեզ բավարարո՞ւմ է։
–Երկրի սոցիալ–տնտեսական վիճակն իմ կարծիքով, չեմ կարող ասել, որ բավարար է, և բոլորը գոհ են դրանից։ Բայց բոլորն էլ փորձելու են այնպես անել, որ դա լավանա, աճ տեղի ունենա։ Աճի համար պետք է աշխատել։ Հիմա ես գնում եմ ԱԺ՝ որպես պրոֆեսիոնալ իրավաբան, իմ նախաձեռնություններով հանդես գամ, փորձեմ աշխատել։
–Իսկ որ բավարար չէ, դա, ըստ Ձեզ, ո՞ւմ թերացումն է։
–Էլի եկաք նույն բանին, որ ես ինչ–որ գնահատականներ տամ։ Ես երբևէ պետական համակարգում չեմ աշխատել, միշտ եղել եմ մասնավոր և հասարակական սեկտորում, ինչից որ դժգոհ եղել եմ, միշտ էլ բարձրաձայնել եմ, գործել եմ թափանցիկ, դրա համար էլ հիմա էլ եմ թափանցիկ գործելու։ Ամեն դեպքում՝ անհիմն, ապակառուցողական, չփաստարկված քննադատություններից զերծ եմ մնում։ Եթե ինչ–որ բան ասում եմ, փաստերով եմ ասում։ Հետևաբար, մինչև փաստերին չծանոթանամ, չեմ կարող խոսել։
–Սերժ Սարգսյանի անցած ճանապարհից, ինչպես նաև ՀՀԿ–ի համամասնական ցուցակից պարզորոշ է դառնում, որ ՀՀԿ–ն սիրում է քաղաքական գործիչներին հաճախորդացնել, հետո նոր նրանց հետ համագործակցել։ ՀՀԿ–ի այս գործելաոճին ի՞նչ գնահատական կտաք։
–Գիտեք, ես երբեք իմ օպոնենտին կամ իմ հակառակորդներին հաճախորդ չեմ անվանել։ Դա իմ տերմինալոգիան չէ։ Ես իրավաբան եմ, դուք իրավաբանի հետ եք խոսում, և ես միշտ զերծ եմ մնացել ինչ–որ քաղաքական որակումներ տալուց։ Եթե կոնկրետ Վիկտոր Դալլաքյանին նկատի ունեք, նա 4 գումարումների ԱԺ պատգամավոր է եղել, բավականին ակտիվ օրենսդրական գործունեություն է իրականացրել, որևէ մեկը չի կարող ասել, որ չի եղել նման բան։ Թե հիմա հաճախորդ և այլն, ես որևէ մեկին որևէ որակում չեմ տվել։
–Բայց չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտից կտրուկ անցում կատարեց իշխանական դաշտ։
–Դրա գնահատականն ընտրողն է տալիս։ Եթե 4 անգամ ընտրել է, 5–րդ անգամ չի ընտրել, ընտրողները թող ասեն, թե ինչի չեն ընտրել։
–Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմել, ի՞նչ հետևանքների կհանգեցնի։
–Դե, մտածում եմ, որ ինչ–որ համաձայնության չեն եկել։ Հիմա չեն եկել, չեն եկել. քաղաքականություն է, կշարունակեն համագործակցել իմ կարծիքով։
–Օրինակ՝ ինչպե՞ս պետք է համագործակցեն։
–Դե չեմ պատկերացնում։ Երբ որ Ազգային ժողովի նիստերը սկսվեն, էն ժամանակ ավելի հստակ կլինի։ Դուք գիտեք, որ ես առաջին անգամ եմ լինելու ԱԺ–ում, հիմա մի բանի մասին չեմ ուզում ենթարդրել, որի մեջ չեմ մտել և կոնկրետ ինքս չեմ մասնակցել պրոցեսներին։ Երբ որ ինքս պրոցեսներին մասնակցեմ, բնականաբար ամեն բանի վերաբերյալ իմ կարծիքը կունենամ, մեկնաբանությունները կտամ։ Ես դեռ Ազգային ժողովի շենքի մեջ չեմ եղել, հիմա դուք ինձ հարցնում եք, թե ոնց են համագործակցելու կամ ոնց են աշխատանքները տարվելու։ Կապրենք, կտեսնենք։
–Իսկ դուք ո՞ր ուժերի հետ եք ձեր համագործակցությունը պատկերացնում։
–Ես ինքս բաց եմ համագործակցության համար և պատրաստ եմ համագործակցել իմ ծրագրերն իրականացնելու համար։ Անկախ պատգամավորն ԱԺ–ում ըստ էության մեկ ձայն է և իր գործունեությունն իրականացնելիս պետք է համագործակցի իր գործընկերների, տարբեր խմբակցությունների, պատգամավորների հետ, և համագործակցությունն է, որ բերելու է ինչ–որ արդյունքի։ Ես հենց այդ մտածողությամբ էլ, այդ ճանապարհով գնալու եմ առաջ։
–Ձեզ համար նշանակություն ունի՞, թե կոնկրետ որ խմբակցությունը կլինի։
–Նշանակություն մեծ հաշվով չունի։ ԱԺ–ում համագործակցելու կամ ինչ–որ խնդիրներ առաջ մղելու համար պետք է միշտ համագործակցությունն իրականացվի։ Էականն այն է, թե քո ծրագրերը, սկզբունքները համընկնո՞ւմ են։ Եթե համընկնում են, բնական է՝ կարող ես համագործակցել։
Վիկտոր Դալլաքյանին փոխարինո՞ղ է գտնվել

Արեգնազ Մանուկյան