Լրահոս

25.05.2012 16:47


Ազգային նոր պահպանողական շարժումը ողջունում է ԲՀԿ որոշումը

Ազգային նոր պահպանողական շարժումը ողջունում է ԲՀԿ որոշումը

Ազգային նոր պահպանողական շարժումը մեծ ոգևորությամբ ողջունում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ քաղաքական վերնախավի կայացրած որոշումը` Կոալիցիոն կառավարությունից դուրս գալու վերաբերյալ: Այս որոշումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ ԲՀԿ կարգախոսը կուսակցության ղեկավարության համար սոսկ կարգոխոս չէ այլ` գործելաոճ:  Այս որոշումը բարոյական առումով ճիշտ էր և քաղաքական առումով` արդարացված: ՀՀ իրական ընտրողների հիսուն տոկոսից ավելիի քվեն վաստակած կուսակցությունը պետք է և պարտավոր է ստանձնել ինքնուրույն քաղաքական կուրս, կրել պատասխանատվություն իրեն վստահած հարյուր հազարավոր քաղաքացիների առջև:

 Միաժամանակ շնորհավորում ենք ԲՀԿ-ին Խորհրդարանական ընտրություններում տարած իրական հաղթանակի համար և մաղթում բեղմնավոր աշխատանք` հանուն Հայաստանի Հանրապետության և Հայ ժողովրդի: Կարծում ենք, որ ԱԺ ընտրություններում տարած աներկբա հաղթանակը նոր հեռանկարներ կբացի ԲՀԿ համար և հնարավորության կտա նրան առաջիկա նախագահական ընտրություններում ներկայանալ սեփական թեկնածուով:

 ԱՆՊՇ նախագահ՝ Էդգար Հելհելյան

Այս խորագրի վերջին նյութերը