Լրահոս

25.05.2012 17:42


Ամերիկացի սենատորներին առաջարկվում է Ուկրաինայի նախագահին հայտարարել «պերսոնա նոն գրատա»

Ամերիկացի սենատորներին առաջարկվում է Ուկրաինայի նախագահին հայտարարել «պերսոնա նոն գրատա»

Սենատոր Ջեյմս Ինհոֆը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացրել է բանաձևի օրինագիծ, որով կոչ է արվում արգելել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, գլխավոր դատախազ Վիկտոր Պշենկոյի և ուկրաինացի մի շարք այլ պաշտոնյաների, ովքեր առնչություն ունեն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալման հետ, մուտքը Միացյալ Նահանգներ։

«ԱՄՆ Սենատը դատապարտում է քաղաքական դրդապատճառներով նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի գործողությունները՝ ուղղված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ, և կոչ է անում, հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը, նրան անհապաղ ազատ արձակել»,-ասված է բանաձևի օրինագծում։

Այս խորագրի վերջին նյութերը