Բոլոր նրանք, ովքեր հարյուր տոկոսանոց համոզվածությամբ պնդում էին, թե ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ կոալիցիա է կազմելու, հիմա փորձում են «կռուտիտ» լինել և հայտնվում են է՛լ ավելի անհեթեթ վիճակում։
Չկայացած նոստրադամուսներից յուրաքանչյուրը սկսել է «կռուտիտի» իր ձևը գտնել և դերասանություն անել։
ՀՀԿ–ի ցուցակում հայտնված Բաբուխանյան Հայկն, օրինակ, հայտարարում է, թե ԲՀԿ–ն մի քանի ամսից կմտնի կոալիցիա՝ ակնարկելով, որ դա տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո։ Դե Հայկն «ի պաշտոնե» պետք է նման բաներ հայտարարի։ Բա հո հենց այնպես չեն նրան պատգամավոր դարձրել։ Սպասվում է, որ նմանատիպ բաներ կասեն նաև Բաբուխանյանի բախտակից–կոլեգաներ Խոսրով Հարությունյանը և Արտաշես Գեղամյանը։ Վերջինիս ցուցակային ընկեր Մարգարիտ Եսայանը, «աղվեսի քիթը խաղողին չհասավ ...» թեմայով, արդեն իր փայ արձագանքը ներկայացրել է ԲՀԿ–ի մասով. ասում են նախագահականում այնքան էլ գոհ չեն մնացել նախկին լրագրողից, քանզի օրիգինալ բան էին սպասում, բայց ստացվեց ինչպես միշտ։
Բոլորը շունչները պահած սպասում են, թե այս թեմայով ինչ են կանխագուշակելու ՀՀԿ ցուցակի ամենաառաջադեմ ֆիգուրները՝ գեներալ Մանվել Գրիգորյանը և երգիչ Շուշան Պետրոսյանը։ Ասում են, թե չի բացառվում, որ Շուշանը ԱԺ առաջին նիստի ժամանակ, «ժողգործիքների» ակտիվ աջակցությամբ, երգով դատափետի ԲՀԿ–ին (ափսոս, որ «Ժառանգությունը» Ստյոպիկին «զաբառտոմ» թողեց, թե չէ նա հավեսով կձայնակցեր «նորընտիր» խորհրդարանի խոսնակին, կներեք՝ սոխակին)։
Նկատենք, որ երբ սերժահաճո «կռուտիտներ» են լինում ՀՀԿ–ի ցուցակի մարդիկ, կարելի է նրանց հասկանալ, բայց երբ Բաբուխանյանի ասածները բառացի կրկնում են իրենց ընդդիմադիր ներկայացնողները, ապա ստիպված մտածում ես, որ գործ ունես կա՛մ քաղաքականապես անմեղսունակների, կա՛մ Գեղամյանի գործը շարունակողների հետ։
Դատե՛ք ինքներդ. երբ «ընդդիմադիրները», Գագիկ Ծառուկյանի որոշումից ահագին «մանթո», հայտարարում են, թե իրենք չեն սխալվել ԲՀԿ–ի կոալիցիայի մեջ մտնելու հարցում, պարզապես այդ ուժը նախագահական ընտրություններից հետո դա կանի և այս ամենը խաղ է, ապա, կամա թե ակամա, երկրորդում են Բաբուխանյանին։
Դժվարանում եմ ասել, թե արդյոք գիտակցու՞մ են այդ «ընդդիմադիրները», որ ԲՀԿ–ին նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած կոալիցիայում տեսնելու մասին հերթական անհեթեթ կանխատեսումն անելով՝ փաստացի տարածում են այն միտքը, որ գալիք նախագահական ընտրություններում ՀՀԿ ղեկավարը վերարտադրվելու է։ Ստացվում է, որ սրանք առավոտից–երեկո իբր պայքարում են իշխանության դեմ և հասարակությանը կոչ են անում միանալ իրենց պայքարին, բայց միևնույն ժամանակ համոզված են, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու է և, հետևաբար, ըստ իրենց «տեսության», ԲՀԿ–ն նախագահականից հետո է մտնելու կոալիցիա։ Եթե իրենք համոզված են, որ ԲՀԿ–ն նախագահական ընտրություններից հետո է կոալիցիա կազմելու Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն համոզված են նաև, որ Սերժը կրկին դառնալու է նախագահ։ Մի քիչ անհարմար բան չի՞ ստացվում, հը՞ թառլան «վերլուծաբաններ»։ Կրկնեմ. նման «միտք» հայտնող «ընդդիմադիրները» կա՛մ քաղաքական առումով անմեղսունակներ են, կա՛մ սկսնակ «դհոլներ»։ Երրորդ տարբերակ չկա։ Ես հակված եմ նրան, որ տվյալ դեպքում գործ ունենք սովորական հաճախորդների հետ։
Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանի նպատակը ԲՀԿ–ին կոալիցիա մտցնելով վարկաբեկելն ու նախագահ վերընտրվելուց հետո լրիվ ոչնչացնելն էր, քանզի «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը դա է ենթադրում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ոչ թե ուզում էր գործընկերային հարաբերություններ հաստատել ԲՀԿ–ի հետ, այլ ՕԵԿ–ացնել այդ ուժին, որից հետո «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով» կուլակաթափության գործընթաց սկսելը տեխնիկայի հարց կդառնար։ Պաշտոնական տվյալներով մոտ կես միլիոն ձայն ստացած ԲՀԿ ղեկավարը շատ լավ հասկանում էր այդ ամենը, և դրա համար «ցտեսություն» ասաց մերօրյա նեոբոլշևիկներին։
Ս. Սարգսյանին ԲՀԿ–ն որպես կոալիցիոն գործընկեր պետք էր նաև նախագահական ընտրություններից առաջ լեգիտիմության որոշակի պաշար ձեռքբերելու համար, ինչը նույնպես չհաջողվեց, և ՀՀԿ ղեկավարը 2013–ին միայնակ պետք է դիմակայի հասարակության ճնշող մեծամասնության «ոչ»–ին։
Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանն այդքան ձգտում կոալիցիա կազմել Ծառուկյանի թիմի հետ։
Հիմա, երբ Սարգսյանին չհաջողվեց ԲՀԿ–ին նախագահական ընտրություններից առաջ ներգրավել կոալիցիայի մեջ, ապա Բաղրամյան 26–ում երկրորդ անգամ հայտնվելուց հետո առավելևս ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմելն իմաստ չի ունենա սեփականության վերաբաշխման գաղափարներով ապրող իշխանական նեղ թիմի համար։ Պատմության մեջ հայտնի չէ դեպք, երբ միասնաբար հանդես գան տվյալ հասարակության բոլշևիկյան շերտն ու բուրժուազիան։ Դրանք անտոգոնիստներ են կամ մարքսիստական հայեցակարգով՝ դասակարգային թշնամիներ։ Իսկ այն, որ մինչև հիմա ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն կոալիցիա են կազմած եղել, դա ընդամենը հանգամանքների բերումով էր և կողմերն այդ ժամանակահատվածն օգտագործել են ուժերը դասավորելու և միմյանց համակարգային հարված հասցնելու համար։ Ենթադրում եմ, որ հանգուցալուծումը կլինի նախագահական ընտրությունների ժամանակ։
Այնպես որ ԲՀԿ–ն այլևս որևէ պարագայում չի հայտնվի Սարգսյանի կոալիցիայում։ Ավելին, ԲՀԿ–ն դատապարտված է ջարդել ՀՀԿ–ի մենաշնորհը, քանզի դա և՛ իր, և՛ հանրային շահերից է բխում։
Սերժ Սարգսյանի հետ նույն կոալիցիայում ավելի շուտ կհայտվեն նրա հաճախորդները՝ «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները» կամ «Հանարապետություն» կուսակցությունը, քան ինքնուրույն ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստանը», և սա չհասկանալը, մեղմ ասած, գեղամյանություն է։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Ուշագրավ է, որ ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելու պահով նյարդայնացած են ՀՀԿ–ում, «Ժառանգությունում» և «Հանրապետությունում» (ՕԵԿ–ի հոգեվիճակն իմաստ չունի քննարկել)։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նշյալ ուժերի, իշխանամետ լրատվամիջոցների և պալատական «վերլուծաբանների» տեսակետներն ու քննադատական շեշտադրումներն իրարից չեն տարբերվում։ Տեսնես ինչու՞ է այդպես։
Ավելորդ չէ նշել, որ ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը դրական են գնահատել ՀՅԴ–ի և ՀԱԿ–ի ներկայացուցիչները, ինչպես նաև քիչ թե շատ ինքնուրույնություն ունեցող գործիչներն ու վերլուծաբանները։
«Կռուտիտ» լինելու անհեթեթությունը