Լրահոս

26.05.2012 10:04


Եվրախորհրդարանը Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքների խախտման համար

Եվրախորհրդարանը Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքների խախտման համար

Եվրախորհրդարանը երեկ բանաձև է ընդունել, որով կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության սահմանափակումների բոլոր գործողությունները և խոսքի ազատության ու հավաքների ազատության ապահովման համար անկացնել անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ։

Բանաձևում Եվրախորհրդարանը  Ադրբեջանի իշխանություններին քննադատել է «Crystal Palace» համերգասրահի կառուցման ժամանակ հազարավոր մարդկանց իրենց տներից վտարելու համար։

Եվրախորհրդարանը  Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին կոչ է արել Ադրբեջանում անցկացնել մարդու իրավունքների մշտադիրտարկում, իսկ Եվրամիության անդամ երկրներին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքների համար պատասխանատու մարդկանց դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը