Միլիոնատիրոջ աղջկան կողոպուտի համար դատապարտել են ազատազրկման
Լոնդոնի դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել միլիոնատիրոջ քսանամյա աղջկան՝ Լորա Ջոնսոնին։ Նա մեղավոր է ճանաչվել կողոպուտի համար։ Ոստիկանները Լորային ձեռբակալել են կենցաղային տեխնիկայի խանութի մոտ։ Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել են հինգ հազար ֆունտի հասնող ապրանքներ՝ հեռուստացույցներ, միկրոալիքային վառարաններ, բջջային հեռախոսներ։ Դատավարության ժամանակ աղջկա փաստաբաններն իրենց պաշտպանյալի պահվածքը փորձել են բացատրել նրա հոգեբանական խնդիրներով։
Լորան գերազանց է սովորել և հասակակիցների համար որպես օրինակ է ծառայել, մինչև որ ընկել է վատ շրջապատ։ Խոսվում է նաև նրա հոր կասկածելի համբավի մասին։ Մի քանի տարի առաջ նա պոռնոգրաֆիական արտադրանք տարածող կայքեր է տնօրինել։