Լրահոս

27.05.2012 09:10


«Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի հաղթողը Շվեդիան է

«Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի հաղթողը Շվեդիան է

Մայիսի 26–ին Բաքվում կայացած «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի եզրափակչում հաղթող է ճանաչվել Շվեդիան, որը ներկայացնում էր Լորինը՝ իր «Euphoria» երգով։

Մայիսի 22–ին և 24-ին տեղի էին ունեցել երկու կիսաեզրափակիչները, որոնցից հետո պարզ էին դարձել եզրափակչին մասնակցող երկրների անունները՝ Սերբիա,Մակեդոնիա, Մալթա, Ուկրաինա, Շվեդիա,Թուրքիա, Էստոնիա,Նորվեգիա,Բոսնիա-Հերցեգովինա, Լիտվա, Ռումինիա,Մոլդովա, Իսլանդիա, Հունգարիա, Դանիա,Ալբանիա, Կիպրոս, Հունաստան, Ռուսաստան, Իռլանդիա,Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ադրբեջան։

Բուքմեյքերական ընկերությունների տվյալներով ևս՝ մրցույթի առաջատարը Շվեդիան էր:

Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկները»՝ «Party For Everybody» երգով։ Երրորդ տեղը՝ Սերբիան՝ Զելկո Ջոկսիմովիչ, «Nije Ljubav Stvar»։

Նշենք, որ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո, թե համայն հայությունն իրենց թիվ մեկ թշնամին է, ի նշան բողոքի՝ Հայաստանը հրաժարվեց մասնակցելԱդրբեջանում կայանալիք այդ մրցույթին։ Սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պարտադրում էր ուղիղ եթերում և առանց դադարների ցուցադրել մրցույթի եզրափակիչը։ Այլապես մեր երկիրը կզրկվեր «Եվրատեսիլ-2013»-ին մասնակցելու իրավունքից: Եվ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մայիսի 26–ի եզրափակիչը ցուցադրեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը