Գյումրի կատարած այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սերժ Սարգսյանի սիրելի և անփոխարինելի վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրախությամբ նշել է, որ ԲՀԿ–ն ոչ թե ընդդիմություն է, այլ կառուցողական ուժ, ինչպես որ նշված էր Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ։
Դժվար է ասել, թե ինչն է այդքան ուրախացրել «միջազգային կենտրոնների» մեծ սիրահար վարչապետին ԲՀԿ–ի կառուցողականության մեջ, բայց նրան առաջիկայում լավ օրեր չեն սպասվում, քանի որ «կառուցողական» բառը տարբեր կիրառական նշանակություն ունի և այն ամեն մեկը յուրօվի կարող է ընկալել. չէ՞ որ հայոց լեզուն ճկուն է և բարբարոս։
Ինչպես հայտնի է, «կառուցողական» բառի հիմքում «կառուցել» բայն է, որի հոմանիշներ են համարվում սարքելը և, որ ամենավտանգավորն է, շինելը։ Ասել է թե՝ ԲՀԿ–ն նոր ձևավորվելիք կառավարության գլխին կարող է «սարքել» կամ էլ մեր երկրի տնտեսության հերն անիծած վարչապետի նկատմամբ «շինիչ» գործողություններ իրականացնել՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Դատելով ամենից՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ն առաջիկայում «հետամուտ» են լինելու Տիգրան Սարգսյանի ու նրա թիմի աշխատանքներին և «կառուցողական» մոտեցում են ցուցաբերելու։ Այնպես որ վարչապետը ԲՀԿ–ի «կառուցողականության» մոմենտով իզուր է շտապել ցույց տալ իր ուրախությունը, թեև ո՞վ գիտե, միգուցե սպասվող «կառուցողական» («շինիչ») գործողություննե՞րն են վարչապետին գցել երանության գիրկը, և նա ՀՀ հյուսիսային մայրաքաղաքից շտապել է իր գոհունակությունը հայտնել այդ թեմայով։ Միգուցե։ Չենք պնդում, բայց մտքներիցս չենք հանում այն, որ տիրացուն պեդոֆիլ խորհրդական ուներ, խորհրդական, ով հազար ու մի խորհուրդ տված կլինի «կոկա–կոլայի» պես ընդմիշտ Տիգրան Սարգսյանին։
Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ ԲՀԿ–ն, ըստ մեր դիտարկումների, խիստ կառուցողական մոտեցում է ցուցաբերելու գալիք նախագահական ընտրություններում և, բնականաբար, չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ավելին, հանդես է գալու Սերժ Սարգսյանի դեմ։ Որքան էլ իշխանամետ լրատվամիջոցները փորձեն հիմա էլ «մուտիլովկաներ» տարածել, թե ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը պայմանավորված խաղ է, միևնույն է բոլորն էլ հասկանում են, որ ՕԵԿ–ի հույսին մնացած ՀՀԿ ղեկավարին ծանր օրեր են սպասվում։ Շրջիկ խմբերն այլևս օգուտ չեն կարող տալ։ Շրջիկ խմբերին կհակադրվեն իրական մարդիկ և խիստ «կառուցողական», այսինքն՝ «շինիչ» մոտեցում կցուցաբերեն։
Վարչապետն ու «կառուցողականությունը»

Կարեն Հակոբջանյան