Լրահոս

28.05.2012 09:23


Ահազանգ. Փակ շուկան կրկին քանդում են

Ահազանգ. Փակ շուկան կրկին քանդում են

«Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է, որ շարունակվում է վանդալիզմը Մաշտոցի պողոտայում գտնվող ծածկած շուկայի հանդեպ:

«Չնայած պաշտոնայների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները: Բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն ճարտարապետական կոթողի ապագայի նկատմամբ, կարող են միանալ քաղաքացիական հավաքին, որը տեղի կունենա մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, շուկայի դիմաց: Հավաքվենք և քննարկենք մեր անելիքները ծածկած շուկան վանդալիզմից փրկելու նպատակով»,–ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը