Լրահոս

28.05.2012 10:05


Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը

Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, օր, որն իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը և հիմք դրեց այսօրվա անկախ պետականության համար:

Եվ չնայած երկար չգոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, այնուամենայնիվ մեծ է նրա թողած դասը հետագա սերունդների համար: Արցախյան ազատամարտը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական շարունակությունն էր, որը համախմբեց համայն հայությանը և արձանագրեց փառավոր հաղթանակ: Միասնական ոգու և հավաքական կամքի, արդարության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակ: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է պաշտպանել իր հայրենիքը և կառուցել ազատ ու անկախ պետություն: Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունն այսօր էլ թանկ արժեքներ են մեզ համար և հանդիսանում են հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման անբաժանելի մասը:

Այս թանկ ու հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաղթանակներ` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի»:

Այս խորագրի վերջին նյութերը