Լրահոս

28.05.2012 12:54


ՀԱՄ. «Մայիսյան տոները մղում են հայրենատիրության…»

ՀԱՄ. «Մայիսյան տոները մղում են հայրենատիրության…»

«1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է:

Այդ օրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետությունը ծնվեց և ամրացավ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի: 
1918-1920թթ. գոյատևած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը…
1-ին Հանրապետությունը գոյատևեց շուրջ երկուսուկես տարի և 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշևիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաև Հայաստան… և նոր արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: 1915թ. մեծ արյունահեղությունը, Հայոց ցեղասպանությունը դեռ թարմ վերքեր ուներ…
Եվ միայն մեծ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ էր (նա կռվեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների և բոլշևիկների դեմ), որ Զանգեզուրը մնաց արդեն բոլշևիկյան դարձած Հայաստանի կազմում:

Հայ Արիական Միաբանությունն օրեր առաջ շնորհավորել է հայությանը՝ մայիսյան բոլոր հաղթանակների համար:

Մայիսյան տոները մղում են հայրենատիրության…

Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց և մեր պահանջատիրության ու հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր և պարզ հաղթանակ չէր ընդամենը, հայաշունչ քաղաքի վերադարձը վճռական բեկում էր և՜ արցախյան պատերազմում, և՜ մեր՝ հայության հոգիներում:
Այս հաղթանակը նաև աննկարագրելի խուճապի սկիզբն ու ավարտն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում… Եվ ի վերջո՝ աշխարհի առջև հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր… Փա’ռք հանուն հայության ու մեր նորօրյա մեծ հաղթանակի համար նահատակված հայորդիներին:
Եթե Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր հանուն կրոնի, իսկ Սարդարապատը՜ հանուն ինքնապաշտպանության ու գոյատևման, ապա՝ Շուշիի ճակատամարտը սրբազան կռիվ էր վասն ազատագրության, հանուն հայրենատիրության և գալիք հաղթական ապագայի: Սակայն, եթե Շուշիի ու Սարդարապատի դեպքում ամեն բան պարզ է, ապա Ավարայի ճակատամարտի հարցում նոր պարզաբանումներ են ի հայտ գալիս և սա ոչ թե կրոնի, այլ՝ երկրի իշխանությունը եկեղեցուց հայոց թագավորական տոհմին վերադարձնելու խնդիրը լուծեց… Եվ դա էլ Վարդանանց կռիվը տարավ անձնազոհության:
Շնորհավոր մայիսյան բոլոր հաղթական տոները՝ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրության, մայիսի 9-ը՝ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի, մայիսի 28-ը՝ Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծման: Շնորհավորում ենք նաև Երկրապահի տոնը և բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:
Հավերժ փա՜ռք ազգի բոլոր նահատակներին և զորացում ու բարիք ապրող քաջերին»:

Հայ Արիական Միաբանություն,  ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը