Լրահոս

28.05.2012 15:13


Ահմադինեժադի ուղղաթիռի մոտ լրտես է ձերբակալվել

Ահմադինեժադի ուղղաթիռի մոտ լրտես է ձերբակալվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները հայտնաբերել և ձերբակալել են լրտեսի: Ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ուղղաթիռի մոտ՝ Հորասան-Ռեզավի նահանգի Սեբզևար քաղաքում, որտեղ Ահմադինեժադը գտնվում էր աշխատանքային այցով:

Ձերբակալվածն արդեն խոստովանել է, որ աշխատել է արաբական պետություններից մեկի հետախուզական ծառայության համար, սակայն չի հաղորդվում՝ մասնավորապես որ պետության: Լրտեսի խոսքերով՝ ինքն այդ երկրի հետախուզության ներկայացուցիչներին գաղտնի տեղեկություններ է տրամադրել: Ձերբակալման ժամանակ լրտեսի մոտ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և կապի միջոցներ:

Այս խորագրի վերջին նյութերը