Ոստիկանները կրակել են մերկ մարդակերի վրա, ով հոշոտելիս է եղել իր զոհի դեմքը
Ֆլորիդա նահանգի ոստիկանները կրակել են մերկ մարդակերի վրա, ով օրը ցերեկով հոշոտելիս է եղել պատահական անցորդի դեմքը։ Ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել մարդակերի վրա, քանի որ նա ոչ մի կերպ չի արձագանքել իրենց զգուշացումներին։
Փողոցային հսկողության տեսախցիկները ֆիքսել են երկու մարդու ոտքեր, որոնք ցցված են եղել Մայամիի փողոցներից մեկի կամրջի տակից։ Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, սարսափելի տեսարանի են ականատես դարձել. մերկ մարդը խժռելիս է եղել իր ծնկներին պառկած տղամարդու դեմքը, ով դեռ կենդանի է եղել։ Ու անգամ կրակոցներից վիրավորվելուց հետո էլ մարդակերը չի դադարեցրել իր «խրախճանքը»։
Թե՛ մարդակերի, թե՛ նրա զոհի ինքությունը չի պարզվել։ Իրավապահները կարծում են, որ մարդակերը տառապել է, այսպես ասած, «կոկայինի փսիխոզով»։ Դրա ախտանիշներից մեկն էլ մարմնի բարձր ջերմաստիճանն է, ինչն էլ և կարող էր դրդել հանցագործին մերկանալ։