Լրահոս

28.05.2012 17:40


Պակիստանում վեց մարդու մահապատժի են դատապարտել հարսանիքին ուրախանալու համար

Պակիստանում վեց մարդու մահապատժի են դատապարտել հարսանիքին ուրախանալու համար

Պակիստանի նահանգներից մեկում վեց մարդու` չորս կնոջ և երկու տղամարդու, դատապարտել են մահապատժի հարսանյաց տոնակատարությանը միասին ուրախանալու համար: Հյուրերից մեկը հեռախոսով տեսանկարել է, թե ինչպես են կանայք երգում, իսկ տղամարդիկ՝ պարում:

Բանն այն է, որ Կոխիստան նահանգի օրենքներով՝ տղամարդիկ և կանայք պետք է տոները նշեն առանձին: Հենց այդ պատճառով տեղի հոգևոր այրերը, տեսնելով տեսագրությունը, գյուղացիներին մահվան են դատապարտել:

Միաժամանակ տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Աֆրադին հայտնել է, որ նման դաժան որոշման պատճառ է դարձել միջցեղային պատերազմը:

Այս խորագրի վերջին նյութերը