Լիակատար ֆիասկոյի մատնվելով ԲՀԿ–ին կոալիցիայի մեջ ներգրավելու հարցում՝ նախագահական նստավայրում որոշել են իրենց ենթակա լրատվամիջոցներով տարածել «պայմանավորված խաղի» մասին «մուտիլովկան»։ Փաստորեն, Բաղրամյան 26–ում հիմա փորձում են հա՛մ իրենք իրենց խափել, հա՛մ հանրությանը։ Սա արդեն ինքնահանգստացնող մեդիտացիա է հիշեցնում և պարզապես ծիծաղ առաջացնում։ Քանի կար ասում էին, թե ԲՀԿ–ի հարցը լուծած պրծած է, և ԳագիկԾառուկյանը շուտով կստորագրի կոալիցիան նոր համաձայնագիրը, բայց դե մայիսի 24–ին մատները բերանները մնալուց հետո որոշել են «պլաստինկան» հետ պտտեցնել և հին երգը նորովի երգել։
ՕԵԿ–ի հույսին մնալուց հետո իշխանական քարոզիչները կրկին շրջանառության մեջ են դրել Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին պատմող հեքիաթը, բայց դե միայն մսուր–մանկապարտեզի երեխաներին կարող են հավատացնել այդ հեքիաթին։
Իրականությունն այն է, որ Ծառուկյանի հայտարարությունից հետո «քաշվեց» ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև «փուռը» գնացին իշխանության քարոզչական գործիքները, որոնց վրա միլիոններ են ծախսվում, բայց արդյունքները, բնականաբար, զրոյական են, և այլ կերպ չէր էլ կարող լինել։
Ինչպես հայտնի է, մայիսի 6–ից հետո իշխանության վերահսկողության տակ գործող «անկախ» լրատվամիջոցները օրեր շարունակ գրում էին, թե իրենց հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ–ն մտնելու է կոալիցիա և դա Սերժ Սարգսյանի լիակատար հաղթանակի վկայությունն է լինելու։
«Եթե ԲՀԿ–ն չմտներ կոալիցիա, ապա դա կխոսեր Սերժ Սարգսյանի թուլության մասին և այն մասին, որ նա չի տիրապետում իրավիճակին, բայց քանի որ ԲՀԿ–ն տեղի տվեց և օրերս կստորագրի նոր կոալիցիային մաս կազմելու մասին փաստաթուղթը, ուստի Սերժ Սարգսյանն ամբողջությամբ դրության տերն է դառնում»,–շտապում էին չեղած փաստին գնահատական տալ «անկախ» լրատվամիջոցները և սազանդար–վերլուծաբանները։ Սակայն երբ պարզ դարձավ, որ Ծառուկյանն իմաստ չի տեսնում ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու մեջ և կուլտուրական ձևով «պասլատ» է անում իրեն ուղղված առաջարկը, նույն լրատվամիջոցները հիմա էլ գրում են, թե ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը իրավիճակին տիրապետում է և այս ամենը ԲՀԿ–ի հետ համատեղ պայմանավորված խաղի դրսևորում է։ Այսինքն՝ իշխանամետ լրատվամիջոցները կրկին շարունակում են ստեր տարածել և ընթերցողներին մանիպուլյացիայի ենթարկել, բայց նկատենք, որ դա այլևս չի անցնի, քանզի Ծառուկյանի հայտարարությունից հետո «հավաստի աղբյուրենից» օգտվող և իշխանական փողերից սնվող տասնյակ կայքերն ու թերթերը հայտվեցին խաղից դուրս վիճակում և եթե մի փոքր հարգանք ունեն սեփական ընթերցողների հանդեպ, ապա պետք է փակվեն ու գնան ֆայլաբազառում մեշոկ կրողների կողքը կանգնեն կամ Երևանի քաղաքապետարանին կից այգում ընկերակցեն իրենց կոլեգաներին։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցների ու քարոզչական թիմի աշխատանքի ընդհանուր բնութագրին, ապա սրանք աշխատում են «իրականությունը շրջված բուրգի ձևով ներկայացնելու» և «լկտի սուտը ճշտի տեղ անցկացնելու» տարբերակներով ու «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքով։ Ասել է թե՝ իրենք իրենց արժեհամակարգով են դատում ամեն ինչի մասին ու կարծում են, թե պոռնկությունը խաղի կանոն է և կյանքի նորմ։ Նկատենք, որ նմանատիպ գործելաոճի և մտածողության պատճառով է, որ իշխանական PR–ակցիաները թիթեռնիկի կյանք են ունենում և շատ արագ պայթում են այնպես, ինչպես ՀՀԿ–ի միջոցառմանը բերված էժանագին գազով լցված փուչիկները, բայց եթե համերգի փուչիկներից տուժեց 150 մարդ, ապա իշխանության քարոզչական փուչիկների «պայթյունների» զոհեր են դառնում հազարավոր մարդիկ, որոնց պարզապես տեղեկատվական ռմբակոծման են ենթարկում «անկախ» ԶԼՄ–ներն ու «ծակ»–վերլուծաբանները։ Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով՝ երբ խոսվում է քաղաքական դաշտը մարգինալներից, սուլթաններից, կեղծ բարեպաշտներից, «միջազգայնագետներից» ու հաճախորդներից մաքրելու մասին, այս շարքում չպետք է մոռանալ նաև այն լրատվամիջոցներին, որոնք սպասարկում են իշխանությանը և ոչ պակաս թունավորում հանրային մթնոլորտը, քան, ասենք, ինքնալուծարված ՕԵԿ–ը և դրա կոալիցիան գործընկեր ՀՀԿ–ն։
Սերժ Սարգսյանին սատարող քարոզչամեքենայի սնանկությունը
Լիակատար ֆիասկոյի մատնվելով ԲՀԿ–ին կոալիցիայի մեջ ներգրավելու հարցում՝ նախագահական նստավայրում որոշել են իրենց ենթակա լրատվամիջոցներով տարածել «պայմանավորված խաղի» մասին «մուտիլովկան»։ Փաստորեն, Բաղրամյան 26–ում հիմա փորձում են հա՛մ իրենք իրենց խափել, հա՛մ հանրությանը։ Սա արդեն ինքնահանգստացնող մեդիտացիա է հիշեցնում և պարզապես ծիծաղ առաջացնում։ Քանի կար ասում էին, թե ԲՀԿ–ի հարցը լուծած պրծած է, և Գագիկ Ծառուկյանը շուտով կստորագրի կոալիցիան նոր համաձայնագիրը, բայց դե մայիսի 24–ին մատները բերանները մնալուց հետո որոշել են «պլաստինկան» հետ պտտեցնել և հին երգը նորովի երգել։
ՕԵԿ–ի հույսին մնալուց հետո իշխանական քարոզիչները կրկին շրջանառության մեջ են դրել Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին պատմող հեքիաթը, բայց դե միայն մսուր–մանկապարտեզի երեխաներին կարող են հավատացնել այդ հեքիաթին։
Իրականությունն այն է, որ Ծառուկյանի հայտարարությունից հետո «քաշվեց» ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև «փուռը» գնացին իշխանության քարոզչական գործիքները, որոնց վրա միլիոններ են ծախսվում, բայց արդյունքները, բնականաբար, զրոյական են, և այլ կերպ չէր էլ կարող լինել։
Ինչպես հայտնի է, մայիսի 6–ից հետո իշխանության վերահսկողության տակ գործող «անկախ» լրատվամիջոցները օրեր շարունակ գրում էին, թե իրենց հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ–ն մտնելու է կոալիցիա և դա Սերժ Սարգսյանի լիակատար հաղթանակի վկայությունն է լինելու։
«Եթե ԲՀԿ–ն չմտներ կոալիցիա, ապա դա կխոսեր Սերժ Սարգսյանի թուլության մասին և այն մասին, որ նա չի տիրապետում իրավիճակին, բայց քանի որ ԲՀԿ–ն տեղի տվեց և օրերս կստորագրի նոր կոալիցիային մաս կազմելու մասին փաստաթուղթը, ուստի Սերժ Սարգսյանն ամբողջությամբ դրության տերն է դառնում»,–շտապում էին չեղած փաստին գնահատական տալ «անկախ» լրատվամիջոցները և սազանդար–վերլուծաբանները։ Սակայն երբ պարզ դարձավ, որ Ծառուկյանն իմաստ չի տեսնում ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու մեջ և կուլտուրական ձևով «պասլատ» է անում իրեն ուղղված առաջարկը, նույն լրատվամիջոցները հիմա էլ գրում են, թե ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը իրավիճակին տիրապետում է և այս ամենը ԲՀԿ–ի հետ համատեղ պայմանավորված խաղի դրսևորում է։ Այսինքն՝ իշխանամետ լրատվամիջոցները կրկին շարունակում են ստեր տարածել և ընթերցողներին մանիպուլյացիայի ենթարկել, բայց նկատենք, որ դա այլևս չի անցնի, քանզի Ծառուկյանի հայտարարությունից հետո «հավաստի աղբյուրենից» օգտվող և իշխանական փողերից սնվող տասնյակ կայքերն ու թերթերը հայտվեցին խաղից դուրս վիճակում և եթե մի փոքր հարգանք ունեն սեփական ընթերցողների հանդեպ, ապա պետք է փակվեն ու գնան ֆայլաբազառում մեշոկ կրողների կողքը կանգնեն կամ Երևանի քաղաքապետարանին կից այգում ընկերակցեն իրենց կոլեգաներին։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցների ու քարոզչական թիմի աշխատանքի ընդհանուր բնութագրին, ապա սրանք աշխատում են «իրականությունը շրջված բուրգի ձևով ներկայացնելու» և «լկտի սուտը ճշտի տեղ անցկացնելու» տարբերակներով ու «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքով։ Ասել է թե՝ իրենք իրենց արժեհամակարգով են դատում ամեն ինչի մասին ու կարծում են, թե պոռնկությունը խաղի կանոն է և կյանքի նորմ։ Նկատենք, որ նմանատիպ գործելաոճի և մտածողության պատճառով է, որ իշխանական PR–ակցիաները թիթեռնիկի կյանք են ունենում և շատ արագ պայթում են այնպես, ինչպես ՀՀԿ–ի միջոցառմանը բերված էժանագին գազով լցված փուչիկները, բայց եթե համերգի փուչիկներից տուժեց 150 մարդ, ապա իշխանության քարոզչական փուչիկների «պայթյունների» զոհեր են դառնում հազարավոր մարդիկ, որոնց պարզապես տեղեկատվական ռմբակոծման են ենթարկում «անկախ» ԶԼՄ–ներն ու «ծակ»–վերլուծաբանները։ Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով՝ երբ խոսվում է քաղաքական դաշտը մարգինալներից, սուլթաններից, կեղծ բարեպաշտներից, «միջազգայնագետներից» ու հաճախորդներից մաքրելու մասին, այս շարքում չպետք է մոռանալ նաև այն լրատվամիջոցներին, որոնք սպասարկում են իշխանությանը և ոչ պակաս թունավորում հանրային մթնոլորտը, քան, ասենք, ինքնալուծարված ՕԵԿ–ը և դրա կոալիցիան գործընկեր ՀՀԿ–ն։
Կարեն Հակոբջանյան