Տարոն Մարգարյան. «Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Facebook»–ի իր էջում անդրադարձել է Երևանի փակ շուկայի շուրջը ստեղծված իրավիճակին և տեղեկացրել է, որ այնտեղ շինարարական աշխատանքներ անցկացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել։
«Հարգելի համաքաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել: Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով»,–մասնավորապես գրել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, և նրա տված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը, որոնց մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի:
Տարոն Մարգարյան. «Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Facebook»–ի իր էջում անդրադարձել է Երևանի փակ շուկայի շուրջը ստեղծված իրավիճակին և տեղեկացրել է, որ այնտեղ շինարարական աշխատանքներ անցկացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել։
«Հարգելի համաքաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով»,–մասնավորապես գրել է Տարոն Մարգարյանը:

7or.am