Կահիրեում այրել են նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը
Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու դեմ բողոքող անհայտ անձինք այրել են Կահիրեի նրա նախընտրական շտաբը։ Այրվել են քարոզչական նյութերի պահեստը և գրասենյակային տարածքի մի մասը. հրդեհի պատճառած ընդհանուր վնասը գնահատվել է 130 հազ. դոլար։
Ահմեդ Շաֆիկի երկրորդ փուլ անցնելն առաջացրել է երիտասարդ եգիպտացիների զայրույթը, որոնք կարծում են, թե Շաֆիկը, հաղթելով ընտրություններում, կվերականգնի նախորդ վարչակարգը։ Ահմեդ Շաֆիկն առաջին փուլի տվյալներով զիջում է իր մրցակից իսլամիստ Մուհամմեդ Մուրսիին. Շաֆիկը ստացել է 5 մլն 505 հազ. ձայն, Մուրսին՝ 5 մլն 764 հազ.։