Լրահոս

29.05.2012 11:45


Պ. Հայրիկյան. «Պարտավոր եմ մասնակցել նախագահական ընտրություններին»

Պ. Հայրիկյան. «Պարտավոր եմ մասնակցել  նախագահական ընտրություններին»

Այսօրվա ասուլիսին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտնել է, թե պարտավոր է մասնակցել  նախագահական ընտրություններին, քանի որ այսօր դա բարոյաքաղաքական պաշտոն է, իսկ ինքն  իր «գործունեությամբ գործել է բարոյաքաղաքական դաշտում»։

«40 հոգի միացել են «Հայրիկյան նախագահ» նախաձեռնությանը։  Կպաշտպանի ԱԻՄ-ն այս նախաձեռնությունը, թե ոչ, կորոշի ԱԻՄ քաղխորհուրդը: Հիմա էլ ունեմ Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու և ազգային միասնության ծրագրեր»,–ասել է Հայրիկյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԻՄ–ը չէր մասնակցել ԱԺ ընտրություններին, քանի որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ կուսակցությունը չունի բավարար հասարակական աջակցություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը