ԱՄՆ Սենատի oտարերկրյա հատկացումների հանձնաժողովն առաջարկել է շարունակել ԼՂ–ին աջակցությունը
2013թ. Ֆինանսական տարվա օտարերկրյա հատկացումների օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ Սենատի oտարերկրյա հատկացումների հանձնաժողովի կողմից։ Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ՝ հանձնաժողովն առաջարկել է նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ղարաբաղյան հակամարտության զոհերի հարազատների ու հակամարտության հետ կապված կարիքների համար և միաժամանակ կոչ է արել հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Իսկ Հայաստանի ֆինանսավորման առաջարկված մակարդակը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահի պահանջին՝ 27,33 մլն ԱՄՆ դոլար հատկացնել տնտեսական աջակցության համար, 2,5 միլիոն՝ Համաշխարհային առողջապահության ծրագրի համար, 2,82 միլիոն` Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության համար, 2,7 միլիոն՝՝ Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար և 600 000 ԱՄՆ դոլար՝ Միջազգային ռազմական կրթության ծրագրի համար:
Օրինագիծը նաև ընդգծել է Ազատությանն աջակցող ակտի 907-րդ հոդվածը, որով Ադրբեջանի կառավարությունից պահանջվում է տեսանելի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումների և ուժի այլ ագրեսիվ կիրառումների վերացման ուղղությամբ:

7or.am