Լրահոս

29.05.2012 13:22


ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Ադիբեկյանն Արցախում 1917-20թթ. անգլիական միսիոների դեր է կատարում»

ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Ադիբեկյանն Արցախում 1917-20թթ. անգլիական միսիոների դեր է կատարում»

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն ասել է, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն Արցախում անգլիական միսիոների դեր է կատարում։  Բալասանյանը մասնավորապես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր Ստեփանակերտում պատահաբար հանդիպել եմ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Օրերս ես ահազանգ էի ստացել Մարտակերտից, որ սոցիոլոգիական հարցումներն անցկացվում են` նշելով հարցվողի անունն ու հեռախոսահամարը: Սոցիոլոգը դա նորմալ համարեց, սակայն ես վստահ եմ, որ նման ձևով շատ հարցվողներ իրենց պատասխաններում ազնիվ չեն լինի: Ավելին` հեռախոսահամարի և անվան նշումը հետագայում տեղի կտա հետապնդումների: Ես նաև համոզված եմ, որ Ադիբեկյանի հարցման պատվիրատուն Արցախի իշխանություններն են, վկան՝ նրան ուղեկցող և աջակցող անձինք: Սոցհարցումների անցկացմանն ակտիվորեն մասնակցում է Ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական միությունը` կազմակերպության ղեկավար Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ: Հստակ է, որ հարցման արդյունքները կանխորոշված են, և Ադիբեկյանն Արցախում 1917-20թթ. անգլիական միսիոների դեր է կատարում»:

Այս խորագրի վերջին նյութերը